ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը
17:38 - 27 ապրիլի, 2020

ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել  թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված  50  մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի  նմանվող դարչնագույն զանգվածով:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել