ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին կալանավորվեց |epress.am|
12:54 - 30 օգոստոսի, 2019

ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին կալանավորվեց |epress.am|

epress.am: Օգոստոսի 30-ին դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Վերջինս ՊԵԿ֊ի ներքին անվտանգության վարչության պետն էր եղել։ Երկուսն էլ մեղադրվում են առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Մի քանի օր առաջ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում և տարածքներում անցկացվող խուզարկությունների մասին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել