Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան և ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը: