Պակիստանը բացել Է իր օդային տարածությունը բոլոր քաղաքացիական չվերթների համար |armenpress.am|
07:53 - 16 հուլիսի, 2019

Պակիստանը բացել Է իր օդային տարածությունը բոլոր քաղաքացիական չվերթների համար |armenpress.am|

armenpress.am: Պակիստանը վերջնականապես բացել Է իր օդային տարածությունը բոլոր առեւտրային չվերթների համար, որը մինչեւ հիմա մասնակիորեն փակ Էր մնում այս տարվա փետրվարին Հնդկաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրումից հետո: Հուլիսի 16-ին այդ մասին հաղորդել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչին:

Ինչպես հաղորդվում Է, գերատեսչությունը թողարկել Է հայտարարություն օդաչուների համար, որի համաձայն՝ «Պակիստանի օդային տարածությունը բաց Է քաղաքացիական ավիացիայի բոլոր չվերթների համար՝ ըստ օդային երթեւեկության ծառայության հետ համաձայնեցված երթուղիների», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել