Պակիստանում ավելի քան 1000 դատարան կստեղծվի կանանց դեմ բռնության գործերը քննելու համար |tert.am|
06:53 - 20 հունիսի, 2019

Պակիստանում ավելի քան 1000 դատարան կստեղծվի կանանց դեմ բռնության գործերը քննելու համար |tert.am|

tert.am: Պակիստանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են երկրով մեկ 1016 նոր դատարաններ հիմնել, որոնք զբաղվելու են կանանց դեմ բռնության գործերի քննությամբ:

Ինչպես գրում է The Guardian-ը, դա կօգնի լուծել տարիներ շարունակ ակտիվիստների բարձրաձայնած խնդիրները, որոնք անտեսված են քրեական արտադատական համակարգի կողմից:

Թեև Պակիստանը խիստ պահպանողական մուսուլմանական երկիր է և այնտեղ ընտանեկան բռնության մասին խոսելը տաբու է, սակայն ստեղծվելիք նոր դատարաններում բռնության զոհ դարձած կանայք կկարողանան առանց վախի խոսել իրենց հետ կատարվածի մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել