Պակիստանում փորձարկված բալիստիկ հրթիռը կարող Է միջուկային մարտալիցք կրել |armenpress.am|
08:46 - 23 մայիսի, 2019

Պակիստանում փորձարկված բալիստիկ հրթիռը կարող Է միջուկային մարտալիցք կրել |armenpress.am|

armenpress.am։ Պակիստանը մայիսի 23-ին «Շահին-2» դասի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել:

Այդ մասին հայտնել Է պակիստանյան բանակի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը: «Տեղի Է ունեցել «Շահին-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, որը կարող Է հանդերձվել ինչպես միջուկային, այնպես Էլ սովորական մարտալիցքով եւ թիրախներ խոցել 1500 կիլոմետր հեռավորության վրա»,-գրել Է Գաֆուրը Twitter-ի իր օգտահաշվում:

Սպայի խոսքով՝ հրթիռի կայացած հաջող փորձարկումները «համապատասխանում են տարածաշրջանում ռազմավարական կայունություն պահպանելու Պակիստանի նպատակներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել