Պահեստազորի մայորը կրկին հացադուլ է հայտարարել |a1plus.am|
06:35 - 30 հուլիսի, 2019

Պահեստազորի մայորը կրկին հացադուլ է հայտարարել |a1plus.am|

a1plus.am: Հուլիսի 8-24-ը հացադուլ արած պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը կրկին հացադուլ է սկսել։ Նա ասաց, որ պատճառը կառավարության ոչ իրավաչափ վերաբերմունքն է իր բարձրացրած խնդիրների վերաբերյալ (հեղ․ - մայորը պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար)։

Հուլիսի 24-ին նրա հետ կապ էր հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Կարապետյանն ասել էր, որ խնդրի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից և Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանից տեղեկացված է։ «Ասաց, որ վաղը ՊՆ-ն ինձ պատասխան կտա, ու խնդրեց, որ հացադուլից դուրս գամ»,- նշել էր Խաչատրյանը։

Սակայն հուլիսի 25-ին Կարապետյանը Խաչատրյանին տեղեկացրել էր, քանի որ վերջինս ծառայության վայր ներկայանալու մասով ուշացում է ունեցել, ուստի փոխհատուցում չի տրվել։

«Մարդու իրավունքների պաշտպանն էլ Եվրադատարանի նախադեպային որոշմամբ ասել է՝ «Եթե մի մարդու վրա նույնիսկ քրեական գործ է հարուցված, նա անմեղ է, քանի դեռ դատական ակտը չի մտել օրինական ուժի մեջ»։ Ի՞նչ իրավունք ունեն տվյալ պահի օրենքի պահանջը չկատարել»,- այսօր ասաց մեր զրուցակիցը։

Նա Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմում է ներկայացրել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ հայտարարելով հացադուլը վերսկսելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել