Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ |armenpress.am|
12:20 - 03 դեկտեմբերի, 2019

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դեկտեմբերի 3-ին միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել