Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ
13:43 - 16 հուլիսի, 2019

Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ: Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված:

ՊՆ նամուլի խոսնակն այսօր մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել