Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի-5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։

Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում և պահեստազորի զորահավաք:
«Բացառիկ զորավարժություններ մարտական ներդաշնակմամբ, պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում: Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը», - նշել են նախարարությունից: