Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|
13:00 - 09 մարտի, 2020

Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ վարչապետը հստակ տարանջատում է, թե երբ է ի պաշտոնե որևէ գործողություն անում և երբ՝ որպես սովորական անհատ՝ քարոզչություն:

Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ մասնավորապես, անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը:

«Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և  երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: Հանրաքվեի մասին օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է  քարոզչության իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում»,-ասաց Գրիգորյանը:

Այդ առումով բարձրացված հարցերը պատգամավորն արհեստածին համարեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել