Պատգամավորների բոլոր մտահոգությունները փարատվել են. Թունյանը՝ քաղաքացիների տեղորոշման նախագծի մասին |aysor.am|
11:34 - 31 մարտի, 2020

Պատգամավորների բոլոր մտահոգությունները փարատվել են. Թունյանը՝ քաղաքացիների տեղորոշման նախագծի մասին |aysor.am|

aysor.am: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ են եղել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Խմբակցության կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են, փաթեթը փոփոխությունների է ենթարկվել», - ասաց նա։

Թունյանն ընդգծեց, որ փարատվել են այն բոլոր մտահոգություններ, որոնք պատգամավորներն արտահայտել էին երեկ նախագծի քննարկման ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել