Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|
15:40 - 10 փետրվարի, 2020

Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Մենք ասել ենք՝ պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն, ասաց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հայտարարությանը, որ պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի որոշումը։

«Բայց ստորագրություն չկա։ Եթե լինեն՝ պատրաստ ենք։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն է սպասում, հետևաբար իրենք այս փուլում նախաձեռնությանը չեն միանա։ Դրա համար մեզ այդ հարցով դիմելն անիմաստ է։ Եթե բավարար թվով ստորագրություններ չեն հավաքվում, նախաձեռնենք՝ ի՞նչ անենք։ Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարել էր՝ եթե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը:

Ավելի վաղ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել