Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան |armenpress.am|
12:21 - 30 ապրիլի, 2020

Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Պարետատունը դեռևս չի փոխում աստիճանաբար գործունեության ոլորտները բացելու ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 134 դեպք գրանցելու ցուցանիշին:

Ացվինյանը նշեց, որ վարակվածների շրջանակը կոնկրետ է, սակայն չբացառեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված կարող են որոշումները փոխվել:

«Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումները, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ:

«Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել