Պարետատունը հերքում է լուրը, որ իբր Հայաստանում կորոնավիրոսից մահացել է երեք մարդ
20:08 - 27 մարտի, 2020

Պարետատունը հերքում է լուրը, որ իբր Հայաստանում կորոնավիրոսից մահացել է երեք մարդ

Պարետատունը հերքում է այն լուրը, որ իբր Հայաստանում կորոնավիրոսից մահացել է երեք մարդ՝ նշելով, որ այն հիմնված է հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, և տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Պարզաբանման մեջ ասվում է. «Մարտի 27-ին Operativ.am կայքում տեղ է գտել «Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուր, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, բացի այդ՝ տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը դեռևս մարտի 26-ին հայտնել էր, որ Գյումրիում նույն օրն արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ:

Հայտնում ենք, որ այսօր Ալափարսում արձանագրված 59-ամյա կնոջ մահվան դեպքը ևս պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: ԶԼՄ-ներին հորդորում ենք մինչ այս թեմայով տեղեկատվություն հրապարակելը՝ այն ճշտել պաշտոնական մարմինների հետ: Ցանկանում ենք կրկին ընդգծել, որ մինչ այժմ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արձանագրվել է մահվան մեկ դեպք:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել