Պարզապես պատվաստվելով՝ կարող ենք կանխել քաղցկեղի մի քանի տեսակ. մասնագետ |a1plus.am|
12:22 - 02 հուլիսի, 2019

Պարզապես պատվաստվելով՝ կարող ենք կանխել քաղցկեղի մի քանի տեսակ. մասնագետ |a1plus.am|

a1plus.am: Հայաստանում հակապատվաստումային ալիքը Լոս Անջելեսից վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեպիլյանին զարմացնում է: Բժշկության պատմության մեջ, ըստ նրա, կարելի է երկու մեծագույն ձեռքբերում առանձնացնել՝ հակաբիոտիկներն ու պատվաստումները:

«Դա շատ վտանգավոր ալիք է, մենք փոքր երկիր ենք եւ կարող ենք մի քանի պատվաստումներով մեր փոքր երկիրը պաշտպանել: Վարակիչ հիվանդությունները, որոնց դեմ կարող ենք պատվաստվել, մինչեւ անգամ քաղցկեղ են առաջացնում: Այդ պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ, կոկորդի, մաշկի քաղցկեղ եւ այլն: Եւ պարզապես պատվաստվելով՝ այդ քաղցկեղը կարող ենք կանխել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վիգեն Սեպիլյանը:

Մասնագետի խոսքով՝ թյուր են այն կարծիքները, որ պատվաստումները կարող են աուտիզմ առաջացնել, բազմաթիվ գիտահետազոտություններ ցույց են տվել, որ այդ մտահոգությունները ճիշտ չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել