news.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ակնկալվում է, որ կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Չորեքշաբթի լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սպասում ենք ՀՀ վարչապետին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե օտարերկրյա առաջնորդներից, բացի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից, ով է մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Մնացածին (առաջնորդներին) ես հիմա չեմ նշի, քանի որ դեռ վերջնական չի հաստատվել նրանց մասնակցությունը»,- հավելել է Պեսկովը:

ՊՄՏՀ-ն կանցկացվի հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» կարգախոսով: