Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար |armenpress.am|
09:12 - 06 հունիսի, 2019

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն և բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին որպես արտաբյուջետային մուտքեր, նոր փոփոխություններով կդասակարգվեն որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր։

Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր մի շարք օրենքներով և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվում էին պատկան մարմինների այս կամ այն կարիքների համար, դրանք այլևս չեն իրականացնելու առանձին, այլ ներառվելու են պետական բյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր։

«Օրենքի փաթեթը ներառում է բոլոր պետական մարմինների արտաբյուջեները։ Այս փոփոխությունը կատարելու նպատակադրումը սահմանված է եղել կառավարության գործունեության ծրագրով, որով նախատեսվում է, որ բոլոր արտաբյուջետային հաշիվները պետք է միավորվեն և ներառվեն պետական բյուջեում»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը երկար քննարկումներ է անցել տարբեր փուլերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել