Պետական պարտքը հունիսի վերջին դրությամբ 6.9 մլրդ դոլար է. ՀԲ-ն՝ խոշորագույն վարկատու |hetq.am|
06:56 - 22 հուլիսի, 2019

Պետական պարտքը հունիսի վերջին դրությամբ 6.9 մլրդ դոլար է. ՀԲ-ն՝ խոշորագույն վարկատու |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934 մլն ԱՄՆ դոլար։ Սա ներառում է ինչպես մեր երկրի արտաքին պարտքը, այնպես էլ՝ ներքին։

Մասնավորապես, ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների՝ հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 456 մլն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 478 մլն դոլար (ներքին պարտքը դրամով հաշվարկած կազմում է 2 տրլն 603 մլն դրամ։

Տարեսկզբի համեմատ (31.12.2018թ. դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 11 մլն դոլարով կամ 0.2%-ով։

Ընդ որում՝ աճել է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտի մասով որոշակի նվազում կա։ Մասնավորապես, տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է մոտ 77 մլն դոլարով կամ 1.4%-ով։ Իսկ ներքին պարտքն ավելացել է մոտ 88 մլն դոլարով կամ 6.3%-ով։

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. տվյալներով կազմել է 51.4 %

Առաջին ինֆոգրաֆիկայում պարտքի ցուցանիշներն են այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով։ Դրանք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր ամիս ինչպես են փոփոխվել պարտքի ցուցանիշները։

Հունիսի վերջի դրությամբ ունեցած 6 մլրդ 934 մլն դոլար համախառն պարտքի 4 մլրդ 113 մլն դոլարը կառավարության արտաքին վարկերն են։ Վերջին տարիներին Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է (ՀԲ) ՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերի կազմում ՀԲ-ի տեսակարար կշիռը 42.4% է, որի 16.9%-ը բաժին է ընկնում Վերակառուցման և զարգացման միջազգային նանկին, իսկ 25.5%-ը՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը։

Ասիական զարգացման բանկն ու Եվրասիական զարգացման բանկը ևս խոշոր վարկատուների ցանկում են։

Իսկ ներքին պետական պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերն են։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել