Պետբյուջեից ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերությանը 2020-ին կհատկացվի մոտ 7,4 մլրդ դրամ |news.am|
11:49 - 31 հոկտեմբերի, 2019

Պետբյուջեից ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերությանը 2020-ին կհատկացվի մոտ 7,4 մլրդ դրամ |news.am|

news.am։ Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքի ապահովման համար 2020 թվականին նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 7 մլրդ 396 մլն 131 հազ. դրամ։ 2019-ին այդ գումարը կազմել է մոտ 7 մլրդ 426 մլն դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Այդ գումարը, նրա խոսքով, պետք է ապահովի տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական, մարզական եւ այլ հաղորդումների հեռարձակումն ու արտադրությունը, որոնք «հանրային կարեւորություն են ներկայացնում եւ հետաքրքրում են հասարակությանը»։ Ընդհանուր ֆինանսավորման կրճատումը կազմել է 29,6 մլն դրամ։

Ընդ որում՝ Խորհրդի աշխատանքի եւ մոնիթորինգի աշխատանքի կոորդինացման համար նախատեսվում է հատկացնել 146 մլն 864 հազ. դրամ, ինչը գրեթե 3,5 մլն-ով պակաս է, քան 2019-ին։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը 2020 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, ինչը գրեթե 25 մլն-ով պակաս է, քան 2019-ին։

«Այս գումարը, այդ թվում, կուղղվի նաեւ նոր տեխնիկայի ձեռքբերմանը։ Դրա համար նախատեսվում է հատկացնել 100 մլն»,- ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրային ռադիոյին կտրամադրեն 942 մլն 364 հազար դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել