Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում. Հաշվեքննիչ պալատի անդամ |aysor.am|
12:53 - 19 փետրվարի, 2020

Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում. Հաշվեքննիչ պալատի անդամ |aysor.am|

aysor.am: Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն եկամուտների ձևավորման, այլև ծախսերի կատարման տեսանկյունից, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։

Բանախոսի ներկայացմամբ՝ նախատեսվում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություն ոչ միայն պարգևավճարների մասով, այլ ընդհանուր ծախսերի տեսանկյունից, և համապատասխան եզրակացություն ներկայացնել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել