Պետք է գիտակ և պաշտպանված ոստիկանություն ունենանք․Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան |aysor.am|
12:12 - 28 հոկտեմբերի, 2019

Պետք է գիտակ և պաշտպանված ոստիկանություն ունենանք․Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան |aysor.am|

aysor.am: Մեր ոստիկաններն` իրենց իրավունքներն ու պարտականությունները վատ իմանալու հետևանքով, երբեմն կաշկանդված են լինում կիրառել զենք, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Կան իրավիճաներ, որտեղ պարեկային ծառայողը ոչ թե կարող է, այլ պարտավոր է զենք կիրառել: Մեր ոստիկաններն` իրենց իրավունքներն ու պարտականությունները վատ իմանալու հետևանքով, երբեմն կաշկանդված են լինում կիրառել զենք։ Մեր խնդիրն ավելի խորքային է, պետք է գիտակ և պաշտպանված ոստիկանություն ունենանք: Ոստիկանը պետք է վստահ լինի, որ զենք կիրառելու դեպքում՝ սկսած հասարակությունից մինչև պետական ինստիտուտներ, բոլորը սպասելու են քննության արդյունքներին՝ նոր դրական կամ բացասական գնահատականներ տան ու արդյունքում ինքն իրիրավաչափ գործողությունների համար ոչ թե պատժվելու, այլ խրախուսվելու է», - ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով օրերս Երևանում ոստիկանի ատրճանակը խլելու և դրանով մի ոստիկանի սպանելու, մեկին՝ վիրավորելու դեպքին, ոստիկանապետը նշեց.

«Այդ անձանց անչափահաս լինելու հանգամանքը փոքր ինչ զգոնության թուլացում էր առաջացրել մեր ոստիկանների մոտ, բայց սա ազդակ է եղել, որպեսզի յուրաքանչյուր ծառայող նման դեպքում այսուհետ ցանկացած անձի տեսնի, որպես այսպիսի գործողություն կատարող պոտենցիալ անձ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել