Պետք է զարգացած հանրային տրանսպորտի համակարգ ունենալ. Վիճակագրական կոմիտեի նախագահ |shantnews.am|
09:18 - 11 հուլիսի, 2019

Պետք է զարգացած հանրային տրանսպորտի համակարգ ունենալ. Վիճակագրական կոմիտեի նախագահ |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը կառավարության այսօրվա նիստում ՃՏՊ-ներից խուսափելու ուղիների քննարկման ժամանակ առաջարկեց քննարկման հարց դարձնել ևս մեկ գործոն, բացի նշվածներից: Նա նշեց՝ այդ գործոնը Հելսինկիում իրեն ներկայացրել է Ֆինլանդիայի իր գործընկերը:

«Նա պատմեց, որ երկրորդ տասնամյակն է՝ երբ մայրաքաղաքում ու խոշոր քաղաքներում զարգացած հանրային տրանսպորտային համակարգ է ներդրվել, որ էապես թեթևացրել է տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, և անգամ շահավետ չէ խոշոր քաղաքներում փոքրալիտրաժ մարդատար տրանսպորտ օգտագործելը, շահավետ չէ՝ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները ծառայողական մեքենա ունենան, այնպիսի զարգացած համակարգ է»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել