Պետք է հասնել այն մակարդակին, որ որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|
12:08 - 25 փետրվարի, 2020

Պետք է հասնել այն մակարդակին, որ որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am: Դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց են, այդ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Դատական համակարգում ունենք համակարգային խնդիրներ։ Դատավորների աշխատանքը տաժանակիր է, սակայն պետք է ասել, որ դատական համակարգում անբասիր դատավորները մեծ մաս են կազմում», - ասաց նա։ 

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ պետք է հասնել այն մակարդակին, որպեսզի որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա։

«Նապոլեոն Բոմնապարտն ասել է՝ դատավորներները հանրային կարգի պահապաններն են։ Եվ հիրավի, դատավորների տեղը պետք է լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում։ Նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության, բայց նաև պարտավոր են ամեն օր իրականացել օրենքի վրա հիմնված արդարադատություն», - իր խոսքն ամփոփեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել