aysor.am: Փետրվար ամիսը բանակի համար շատ ծանր ամիս էր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են: Այդ մթնոլորտը կապված է շատ հանգամանքերից, ունեցել ենք բաթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետև առնչվում ենք իրավական, հոգեբանական և այլ շատ խնդիրների», - ասաց Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ հոգեբանների հետ է հանդիպել՝ քննարկելու զինծառության անցածների հոգեբանական խնդիրները:

«Խնդրել եմ, որպեսզի պատրաստեն ինձ համար 18 տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ նրանք անցնում են ծառայության, այդ վիճակի գնահատականներն եմ խնդրել, որպեսզի ծրագիր մշակենք և քննարկենք ծառայության բնույթը ու ծանրությունն ամբողջ խորությամբ: Պիտի հասնենք նրան, որ ԶՈՒ-երում չլինեն ինքնասպանություններ», - ասաց Քոչարյանը: