Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ 4-րդ քրեական գործն է հարուցվել |shantnews.am|
06:15 - 28 մայիսի, 2019

Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ 4-րդ քրեական գործն է հարուցվել |shantnews.am|

shantnews.am։ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը:

Այս անգամ նա մեղադրվում է դատական իշխանության բռնազավթման մեջ: Սա արդեն Պորոշենկոյի դեմ հարուցված չորրորդ գործն է:

Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության մեջ՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:

Ավելի ուշ՝ նրան մեղադրել էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Երրորդ քրեական գործը վերաբերում էր «Խոհանոց Ռիբալսկիում» գործարանի կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված 300 մլն դոլար եկամտի օրինականացման մեջ:
Հաղորդվում է, որ իրավաբանը երկրի նախկին նախագահին մեղադրում է նաև փողերի լվացման, հարկերի չվճարման մեջ՝ հայտարարելով, որ Պորոշենկոյի բանկային հաշիվների վրա կալանք դնելու հայտ է ներկայացնելու դատարան:

Պորտնովի խոսքով՝ առաջիկայում Պորոշենկոյին սպասվում են նման տասնյակ մեղադրանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել