Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ 5-րդ քրեական գործն է հարուցվել |tert.am|
05:41 - 19 հունիսի, 2019

Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ 5-րդ քրեական գործն է հարուցվել |tert.am|

tert.am:  Հետաքննությունների պետական բյուրոն հինգերորդ քրեական գործն է հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Այդ մասին հայտնել է պաշտոնաթող նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովը, հաղորդում է Корреспондент-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորտնովը նշել է, որ քրեական գործ է հարուցվել նաև Վերին Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիի նկատմամբ:

«Պորոշենկոն և Պարուբին մեղադրվում են 2016 թվականին պատգամավորական խմբակցությունների միջև կոալիցիայի ձևավորման փաստաթղթերը կեղծելու և Նախարարների կաբինետի անդամների անօրինական նշանակման մեջ»,- գրել է Անդրեյ Պորտնովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել