«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը
08:14 - 16 օգոստոսի, 2019

«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում (Հայաստան) ավիատոմսերի վաճառքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը. Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է նա:

«Պոբեդան» ձմեռային սեզոնից Հայաստան չվերթների ավիատոմսերի վաճառքը դադարեցրել էր օգոստոսի 6-ին: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր, որ որոշումը կապված է այն բանի հետ, որ «վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառում է թերլիցքավորում»: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել:

Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար եւ խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

«Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչեւ Երեւան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել է 2016 թվականին դեկտեմբերին:
«Պոբեդա» լոուքոսթերը մտնում է «Աէրոֆլոտ» խմբի մեջ: Ավիաընկերությունն ունի 30Boeing 737NG: 2018 թվականին ընկերությունը տեղափոխել է 7,1 մլն ուղեւորի, 2019-ին նախատեսում են տեղափոխել 10 մլն մարդուց ոչ պակաս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել