Պողոս Պողոսյանի գործով հայտնի են դարձել նոր տվյալներ.Հայկ Գրիգորյան |armenpress.am|
14:25 - 30 հոկտեմբերի, 2019

Պողոս Պողոսյանի գործով հայտնի են դարձել նոր տվյալներ.Հայկ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի գործով մի շարք անձինք հարցաքննվել են:

Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Պողոս Պողոսյանի գործով նոր տվյալներ են հայտնի դարձել: Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։ Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն՝ գնահատելու համար, արդյո՞ք բավարար են տվյալները՝ նոր գործ հարուցելու համար, թե՞ ոչ: Կան մի շարք ցուցմունքներ, որոնք Դատախազությունը պետք է գնահատի»,- նշեց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել