armtimes.com:  Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղմ պատժի դատապարտված Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է:

Տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու եւ առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու պահանջով:

Գործով առանցքային վկա Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի՝ անցած տարի ներկայացրած դիմումի հիման վրա Պողոսյանի սպանության գործով Քննչական կոմիտեում նոր վարույթ էր հարուցվել: Արդյունքում, ըստ դատախազության երեկ տարածած հաղորդագրության, ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության մասին: