tert.am: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ իր թիմը կկարողանա միավորվել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ՝ հանուն Ուկրաինան դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ուղղորդելու: Այս մասին նա հայտարարել է «Прямий» հեռուստաալիքի եթերում:

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի միավորվել, որպեսզի շարունակենք մեր ընթացքը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով ապագա խորհրդարանում Զելենսկիի թիմի հետ միավորվելու հնարավորության մասին հարցին:

Նախկին նախագահը հավելել է, որ պատրաստ է օգնել Զելենսկիին հաջողությամբ իրականացնել Ուկրաինայի եվրաինտեգրման իրականացման հարցով իր առաջին օտարերկրյա այցերը: