Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից |news.am|
11:07 - 12 հոկտեմբերի, 2019

Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին:

Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել