Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին` ՌԴ-ում ահաբեկչական գործողությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի տրամադրած օգնության համար |tert.am|
07:37 - 30 դեկտեմբերի, 2019

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին` ՌԴ-ում ահաբեկչական գործողությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի տրամադրած օգնության համար |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի տարածած հայտարարությանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զրուցակցին հատուկ ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկատվության համար, որի օգնությամբ հնարավոր է եղել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ կանխել:

Բացի այդ, համաշխարհային առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում:

Ուրբաթ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է երկու ռուսաստանցու, որոնք մտադիր են եղել Սանկտ Պետերբուրգում Նոր տարվա ընթացքում մարդաշատ վայրերում ահաբեկչություն իրականացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել