tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միջուկային վթարի դեպքում կամ ռադիացիոն վթարի իրավիճակում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության և հետևանքների վերացման գործում փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման օրինագիծը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկության պաշտոնական պորտալում:

Փաստաթուղթը կարգավորում է այնպիսի հարցեր, որոնք առնչվում են օգնություն ցույց տալուն, աշխատանքային խմբի՝ դիմող կողմի երկիր մեկնելուն, օդային տրանսպորտով խմբի տեղափոխմանը և նրա տեխնիկական ապահովմանը, դեղամիջոցների ներմուծման, գործունեության ֆինանսավորման կարգին, լիազոր մարմինների տեղեկատվական փոխգործակցությանը: