aysor.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։

Ինչպես փոխանցում է «Tasnim» գործակալությունը՝ Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։