Պուտինի հայտարարությունից հետո Պետդուման հետ չի վերցնի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հայտարարությունը |shantnews.am|
04:50 - 10 հուլիսի, 2019

Պուտինի հայտարարությունից հետո Պետդուման հետ չի վերցնի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հայտարարությունը |shantnews.am|

shantnews.am:  Պետդուման Վլադիմիր Պուտինի խոսքերից հետո ետ չի վերցնի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունը: Փաստաթուղթը օրենսդիրներին անհրաժեշտության դեպքում պատասխան միջոցներ մշակելու իրավունքը է տալիս: Այդ մասին հայտարարել է Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Ոչ: Պետդուման հետ չի կանչի: Պուտինին պաշտպանել, նման իրավիճակում, իհարկե, անհարմար է: Սակայն մենք կոնկրետ Պուտինի մասին չենք խոսում, այլ այն մասին, որ եթե Վրաստանի ղեկավարությունը սկսի աջակցել այդ ամենին ու դա շարունակվի, կառավարությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- ասել է Կալաշնիկովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել