Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգում տաճարի կառուցման համար հարցում անցկացնել |armenpress.am|
06:10 - 17 մայիսի, 2019

Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգում տաճարի կառուցման համար հարցում անցկացնել |armenpress.am|

Արմենպրես։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգի բնակչության շրջանում հարցում անցկացնել՝ քաղաքային հրապարակներից մեկում տաճար կառուցել հարցի համար: Ինչպես տեղեկացնում է «TASS»-ը՝ այս մասին նա հայտնել է մեդիաֆորումի ժամանակ:

«Բոլորը սեփական կարծիքի իրավունք ունեն, և եթե խոսքը գնում է այդ շրջանի բնակչության մասին, ապա, անխոս, պետք է հաշվի առնել նրանց կարծիքները»,-նշել է երկրի ղեկավարը:

Նա ասել է, որ ի նկատի ունի տեղացիների կարծիքը: Սակայն նա նաև նշել է, որ փոքրամասնության կարծիքը ևս պետք է հաշվի առնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել