Պուտինն ասել է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է
 |shantnews.am|
19:59 - 20 ապրիլի, 2020

Պուտինն ասել է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին հաջողվել է զսպել կորոնավիրուսի ճգնաժամը, սակայն համավարակի պիկը դեռ առջևում է:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել Ռուսաստանի բոլոր 85 շրջաններում:

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ առաջիկա շաբաթը ցույց կտա, թե ինչ գործողություններ կձեռնարկեն Մոսկվայի իշխանությունները:

Մոսկվան շարունակում է մնալ Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի գլխավոր օջախը: Քաղաքում արդեն երեք շաբաթ է՝ կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվել: Իսկ խիստ անցագրային ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել