tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաձայնեցված ջանքերի ակտիվացմանը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակին: Առաջնորդներն ընդգծել են Իդլիբում և Սիրիայի հյուսիսային շրջաններում փոխգործակցության մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունների լիակատար իրագործման անհրաժեշտությունը»,- ТАСС գործակալությունը մեջբերում է Կրեմլի հաղորդագրությունը:

Անդրադառնալով երկկողմ գործընկերության հարցերին՝ Պուտինն ու Էրդողանն ուշադրությունը կենտրոնացրել են էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համատեղ ծրագրերի հետագա իրականացման վրա:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: