Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ  |news.am|
11:06 - 29 ապրիլի, 2019

Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ |news.am|

news.am: Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Միայն Ծաղկաձորում այսօր 48 հյուրանոցային համալիրներ շուրջ 5002 մահճակալներով։ Ընդհանուր մարզում այսօր գործում է 96 հյուրանոցային–ռեզորթային հանգստյան տներ եւ հանգստավայրեր։

Այս պահին քննարկման մեջ են երկու խոշոր հյուրանոցային–առողջարանային համալիրների կառուցման նախագծեր, մեկը՝ Հանքավանի գոտում, մյուսը՝ Ծաղկաձորի հատվածում, եւս մեկիաշխատանքները մեկնարկել են՝ Արզնի վարչական տարածքում՝ Երեւան–Սեւան մայրուղու աջ հատվածում աշխատանքները մեկնարկել են»,–նշեց նա։

Տնտեսական զարգացման հաջորդ ուղղությունը, մարզպետի խոսքով, ինտենսիվ այգեգործությունն է ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը. «Ինտենսիվ այգեգործության հատկապես լայն հնարավորություններ ունենք Եղվարդի տարածաշրջանում եւ Նաիրիի հատվածում։

Այս պահին 150 հա ինտենսիվ այգեգործության երեք խոշոր բիզնես ներդրումային ծրագրեր են քննարկվում, որոնցից մեկը կառավարության դաշտում է։ Օրերս այցելեցի Գառնի, որտեղ 50 հա մոշի այգու նախագիծ է իրականացվում։ Մարզի 4 համայնքներում շուրջ 20 հա ջերմոցային տնտեսություն է իրականացվում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել