azatutyun.am: Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ չեխական Tyden պարբերականի, տվել է Պրահայի դատարանը անցած շաբաթ:

Այս հարցով վերջնական որոշումը, այդուհանդերձ, պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր
Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի վաճառք իրականացնելու և անօրինական զենք պահելու համար: