Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսարի գագաթ տանող ճանապարհները բացելուն։

Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն:


«Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել եւ լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու առանց բռնության կանգնել մինչեւ 2.5-3 ժամում բոլոր տեղերից կհասնենք ու կկանգնենք ձեր կողքին»,- ասաց նա:

Հանդիպում-քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ: