Ջուլիան Ասանժը ձերբակալվեց |azatutyun|
10:10 - 11 ապրիլի, 2019

Ջուլիան Ասանժը ձերբակալվեց |azatutyun|

azatutyun.am: Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանություններն այլևս հրաժարվում էին նրան քաղաքական ապաստան տրամադրել:

2010 թվականի դեկտեմբերին Ասանժը ձերբակալվել էր լոնդոնյան ոստիկանության կողմից, երբ ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, սակայն 9 օր անց Լոնդոնի Բարձր դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել: 2012 թվականից, երբ բրիտանական դատարանը որոշել է նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին, Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Սկանդալային կայքի հիմնադիրը չէր լքում դեսպանատան տարածքը, քանի որ ուժի մեջ էր բրիտանական ոստիկանության կողմից նրան ձերբակալելու որոշումը՝ դատարանին չենթարկվելու համար:

Շվեդական դատախազությունը դեռ 2010 թվականին բռնաբարության մեղադրանք էր առաջադրել Ավստրիալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժին, ով, սակայն, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի աղմկահարույց նամակագրության հրապարակումն էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել