Ջուլֆալակյանը, Մանուկյանը և Գալստյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար |armenpress.am|
17:25 - 13 ապրիլի, 2019

Ջուլֆալակյանը, Մանուկյանը և Գալստյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար |armenpress.am|

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչները կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար:

77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի ուժերը կչափի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ գերմանացի Դենիս Կուդլայի եւ ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեի զույգի հաղթողի հետ, իսկ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կպայքարի բելառուս Մաքսիմ Նեհոդայի հետ։

Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել