ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել. Տաթևիկ Ռևազյան |tert.am|
08:11 - 15 հուլիսի, 2019

ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել. Տաթևիկ Ռևազյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, շատ նոր ուղղություններ են բացվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա ընդգծեց, որ քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, ոչ թե տոմսերի գների սահմանումը և այլն:

«Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտի համապատասխան միջազգային ստանդարտներին: Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»,- հայտնեց Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ հուլիսի 8-ից Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան չվերթներ իրականացնելու արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել