shantnews.am: Ռուսաստանի կառավարությունը Ռոսավիացիային հանձնարարել է մարտի 27-ից լիովին դադարեցնել արտագնա և ներգնա օդային հաղորդակցությունը։

Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դա վերաբերում է բոլոր կանոնավոր և չարթերային թռիչքներին: Բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք արտերկրից վերադարձնում են ՌԴ քաղաքացիներին: Մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ ռուսաստանցիներին կվերադարձնեն աշխարհի ավելի քան 20 երկրներից:

Մինչև վերջերս Ռուսաստանն օդային հաղորդակցություն էր իրականացնում խոշոր երկրների մայրաքաղաքների հետ: