ՌԴ-ում վատթարացել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. մեծ թիվ են կազմում ծանր դեպքերը |armtimes.com|
22:19 - 13 ապրիլի, 2020

ՌԴ-ում վատթարացել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. մեծ թիվ են կազմում ծանր դեպքերը |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում փոխվում է ժամ առ ժամ, երկրում իրավիճակը վատթարացել է, չափազանց մեծ թիվ են կազմում վարակված ծանր  վիճակում գտնվող հիվանդները:

Այս մասին, համաճարակաբանական խորդրակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Աճել է վարակված անձանց թիվը, ընդ որում՝ շարունակ շատանում է հիվանդության ծանր տեսակով դեպքերը»,-հայտնել է նա՝ հանձնարարելով ՌԴ կառավարությունը կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված թվերն ավելի հաճախ թարմացնել եւ զեկուցել ամենօրյա ռեժիմով :

Պուտինը նշել է, որ առաջիկա շաբաթներին առողջապահական համակարգին սպասվում է ծանր աշխատանք եւ ամեն բան հարկավոր է կազմակերպել  օպտիմալ տարբերակով:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսի դեպքերի աճ գրանցվեց  շատ կարճ ժամանակահատվածում: Այսօրվա տվյալներով, երկրում 18.328 հաստատված դեպք կա, որից միայն 11.513-ը՝ մայրաքաղաք Մոսկվայում, մահացել է 148 մարդ, լիարժեք առողջացումով դուրս գրվել՝ 1470-ը: Ռուսաստանի շրջանների մեծ մասում եւ մայրաքաղաքում գործում էմեկուսացման համազգային ռեժիմը: Իշխանությունները շարունակ կոչ են անում բնակչությանը չլքել տները եւ դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, պահպանել համաճարակաբանական կանոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել