lragir.am: ԱՄՆ-ն նախ հարվածել է Բաղդադի օդանավակայանին և հետո միայն դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման գնահատական տալու համար: Սա ցինիզմի գագաթնակետն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան նշել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը լարվածությունից բացի ոչինչ չի տալու տարածաշրջանին:

Զախարովայի խոսքով, Սոլեյմանիի սպանությունը նոր իրողությունների դրսևորում է, որում հնարավոր է սպանել պաշտոնական անձի առանց իրավական հիմնավորումների: