ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու Թուրքիայի սպառնալիքներին |news.am|
05:35 - 20 նոյեմբերի, 2019

ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու Թուրքիայի սպառնալիքներին |news.am|

news.am։ ՌԴ պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են Սիրիայի հարցում «Ռուսաստանի կողմից իր խոստումների չկատարման» մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը։

Ինչպես նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, այդ արտահայտությունը, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում ռազմական գոծողություններ սանձազերծելու մասին սպառնալիքները տարակուսանք են առաջացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի՝ ռազմական գործողություններ սանձազերծելու կոչ պարունակող հայտարարությունը Սիրիական Արաբական Հանրապետության հյուսիսում կարող է հանգեցնել միայն իրավիճակի սրման, այլ ոչ թե դրա կարգավորման, ինչպես դա ամրագրված է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ստորագրած համատեղ հուշագրում»,- նշել է նա։

Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով կատարել եւ շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ի Սոչիի հուշագրի դրույթները։ Գեներալի խոսքերով՝ Ռուսաստանն ապահովել է հակամարտող կողմերի տարանջատումը, Անկարայի հետ համատեղ իրականացվում է սահմանամերձ տարածքի պարեկություն։ Դրանից բացի, իրավիճակի նորմալացման համար ռուսական ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր են ներգրավվում, սկսում են գործել դաշտային հոսպիտալներ, տեղացի բնակչությունը մարդասիրական օգնություն է ստանում, վերականգնվում է ավերված ենթակառուցվածքը, եզրափակել է նա։

Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Անկարան կարող է վերսկսել գործողությունները Սիրիայում, եթե Մոսկվան ու Վաշինգտոնը չկատարեն անվտանգության գոտուց քրդական զորամիավորումների դուրսբերման պարտավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել