1lurer.am: Ռուսաստանի Պետդուման հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ չի եղել: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել 41 խորհրդարանական: Ի պատասխան Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել օրենսդիր մարմնի բոլոր անդամներին:

Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր երկրի կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին՝ կապված Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հետ: